Քսենյա Բորոդինայի ամուսնուն «բռնացրել են» «Դոմ-2»- ի աստղի ընկերակցությամբ

22:01   15 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան եւ նրա ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը, լավ ժամանակներ չեն ապրում. երկրպագուները վստահ են, որ զույգը առանձին է ապրում հերթական բաժանման պատճառով։

Աստղային ընտանիքում առկա խնդիրների մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ։ Հաղորդավարուհին փորձում է երկրպագուների հետ չքննարկել անձնական կյանքը, սակայն ակնարկում է, որ ընտանիքում ամեն ինչ այնքան էլ լավ չ։ Ամուսնալուծության մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Օմարովին բազմիցս «նկատել են» գեղեցկուհիների հետ։ Այս անգամ Կուրբանին նկատել են Մոսկվայի սրճարաններից մեկում՝ «Դոմ-2 նախագծի մասնակից Տատա Բլյումենկրանցի հետ։

Сегодня Курбан отправился на Кипр, а на прошлой неделе скрашивал одиночество в компании девушки, которой его супруга помогала строить любовь

Մինչ ամենահանրաճանաչ ու առաջատար հաղորդավարներից մեկը փորձում է դասավորել կյանքը, դաստիարակել երեխաներին եւ արդարանալ երկրպագուների առջեւ, նրա ամուսինը «փայլում է» հավատարմությամբ: StarHit-ի թղթակիցներն իմացել են, որ 38-ամյա գործարարը «Կաֆե 288»-ում ժամանակ է անցկացրել Բլյումենկրանցի հետ: Հաստատությունը շատ մոտ է գտնվում այն վայրից, որտեղ այժմ ապրում է Օմարովը։ Զույգն իրեն պարկեշտ է պահել, սրճարանում բազմաթիվ այցելուներ են եղել։

«Կուրբանը սեղանի մոտ նստած սպասել է իր ուղեկցուհուն, հանդիպման ժամանակ նրանք ողջագուրվել են եւ համբուրել միմյանց այտերը։ Տատան, իհարկե, սիրահետեւմ էր Բորոդինայի ամուսնուն, բայց ոչ մի դատապարտելի բան, ինչպես գրկախառնություններն են, ես չեմ նկատել», - պատմել է պարբերականի զրուցակիցը։

Բորոդինան ոչ մի կերպ չի մեկնաբանում համացանցում հայտնված լուրերը։ Սակայն մի քանի օր առաջ աստղն իր երկրպագուներին վախեցրել էր հերթական հայտարարությամբ։ «Դոմ-2» - ի հաղորդավարուհին հայտնել է, որ ցանկանում է «թաքնվել» բոլոր խնդիրներից։



© NEWS.am STYLE