Եղիսաբեթ Երկրորդի թոռը պաշտոնապես ամուսնալուծվել է

17:11   15 հունիսի, 2021

Արքայադուստր Աննայի որդին՝ Փիթեր Ֆիլիփսն ու նրա կինը՝ Օթեմ Քելին, 12 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են, հայտնում է Daily Mail-ը։

«Պարոն Փիթեր Ֆիլիփսն ու տիկին Օտեմ Ֆիլիփսը ուրախ են հայտնել, որ իրենց ամուսնալուծության ֆինանսական հարցերը կարգավորվել են պայմանագրի շնորհիվ, որի պայմաններն այսօր հավանության են արաժանացել բարձրագույն դատարանի կողմից։ Թեեւ սա տխուր օր է Փիթերի եւ Օտեմի համար, նրանց համար, ինչպես նախկինում, առաջին տեղում իրենց հիանալի դուստրերի՝ Սավանտայի եւ Այլայի բարեկեցությունն ու դաստիարակությունն է»,- ասված է հայտարարության մեջ։

Զույգն ամուսնալուծության մասին հայտարարել է  դեռ նախորդ տարվա փետրվարին, սակայն միայն հիմա է պաշտոնապես ամուսնալուծվել։ Բաժանման պատճառը չի հաղորվում։ Հայտնի է միայն, որ նախկին ամուսինները բաժանվելու մասին որոշում են կայացրել «փոխադարաձ համաձայնությամբ» հանուն «ընկերական հարաբերությունների եւ երկու երեխաների երջանկության»,- գրում է Daily Mail-ը։

Ամուսինները միասին էին 13 տարի՝ 2008թ․-ից։ Նրանք երկու երեխա ունեն՝ 10-ամյա Սավաննան եւ 9-այա Այլան։



© NEWS.am STYLE