«Կամքը կարող է եւ պետք է ավելի շատ հպարտության առարկա լինի, քան տաղանդը». Մերի Հակոբյան

16:41   15 հունիսի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Մերին հավաքել է մազերը, ընտրել է բնական շպար։ «Կամքը կարող է եւ պետք է ավելի շատ հպարտության առարկա լինի, քան տաղանդը։ Եթե տաղանդը բնատուր ձիրքերի զարգացումն է, ամուր կամքն ամեն րոպե հաղթանակ է բնազդների, հակումների նկատմամբ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մերին սեւ տաբատ էր կրում ու սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Երջանկությունը կազմվում է մանրուքներից, փոքր, աննշան ուրախություններից. մեծ երջանկությունը երկնքից չի ընկնում, այլ մանրակրկտորեն ստեղծվում է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE