«Չքնաղ Լոռի». Յուլյա Ֆինկի ոճային կերպարը

13:48   16 հունիսի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Լոռիում։

Ինստսագրամյան էջում հրապարակված լուսանկարներում երկու երեխաների երիտասարդ մայրիկը գունավոր տաբատ է կրում եւ բեժ գույնի բլուզ։ Դերասանուհին հավաքել է մազերը, կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, խոշոր ականջօղեր, թեւնոցներ։ «Չքնաղ Լոռի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին զոլավոր տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույնի շապիկի եւ ջինսե ժակետի հետ։ Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներով էր, կերպարն ամբողջական է րդարձրել աքսեսուարների՝ գոտու, լայնեզր գլխարկի եւ արեւային ակնոցի օգնությամբ։ «Հին քաղաքի վեհությունը...»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE