Հմայիչ. Մերի Մակարյանի լուսանկարը

21:39   15 հունիսի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադարված կադրերում Մերին հետաքրքիր նախշերով հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է բնական դիմահարդարում։ Մերին նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր է ընտրել։ Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

Ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր հարցին, թե  ինչո՞ւ է լուսանկարներում փակում դստեր՝ Էլիզայի դեմքը։ «Ես շատ կուզենայի ցուցադրել Էլիզային խոշոր պլանով, բայց ամուսինս չի ուզում: Իսկ ես, քանի որ շատ խելոք, լսող կին եմ, հարգում եմ եւ փակում եմ նրա դեմքը ծաղիկով: Մի քիչ մեծանա, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշել էր նա։



© NEWS.am STYLE