«Որպեսզի ունենաք գեղեցիկ արտաքին, ժպտացեք ու շատ սիրեք». Իրինա Թովմասյան

22:46   15 հունիսի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խորհուրդ է ներկայացրել, թե ինչպես ճիշտ կազմակերպել սննդակարգը։

«Ամռանը սնվելը և գեղեցիկ կազմվածքը պահպանելը, պակաս կարևոր չէ։ Լողափ։ Հանգիստ։ Ու այդ ամենի հետ միաժամանակ կարևոր է ունենալ գեղեցիկ մարմին։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ դրա ամենակարևոր գրավականը ճիշտ և առողջ սննդակարգն է։ Ոչ մեկ չի ասում, ձեզ զրկեք ձեր սիրելի ուտեստներից, ուղղակի փորձեք ճիշտ կազմակերպել ամեն ինչ։

Կարող եք, օրինակ, սննդակարգը կազմելիս օգտագործել տարբեր ուտելիքներ և պատրաստման եղանակներ, որպեսզի չկառչեք ծանոթ համերից։ Եղեք համարձակ և տարբեր համեր փորձեք ու ամենակարևորը առողջ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել քիչ ճարպ պարունակող ուտելիք։ Օրինակ՝ պատրաստելիս ընտրեք մարգարին կամ բուսական յուղեր։

Նաև փորձեք խուսափել շատ քաղցրավենիք օգտագործելուց, քանի որ, ինչպես գիտեք, դա նպաստում է ավելորդ քաշի ձեռք բերմանը։ Բայց մի մոռացեք կյանքը վայելելու մասին, ու հաճույք ստանալով արեք այդ ամենը, այլապես արդյունքի չեք հասնի։ Եվ վերջում որպեսզի ունենաք գեղեցիկ արտաքին ժպտացեք ու շատ սիրեք»,- գրել է նա։

Ավելի վաղ արված հրապարակմանը կից Իրինան գրել էր. Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել էր․ «Ամեն մարդ ինքն է իր կյանքի արվեստագետը: Մեր կյանքը դատարկ կտավ է, իսկ աշխարհը՝ բնորդ:

Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես է ինքը տեսնում բնորդին, և ինքն է որոշում՝ ինչ գույներով լցնի իր կտավը՝ իր կյանքը: Ես շատ եմ սիրում արվեստը, նկարելը, հետևաբար՝ գույները: Փորձում եմ որքան հնարավոր է վառ, դրական գույներ օգտագործել, խուսափել մուգ գույներից: Որքան էլ փորձենք ամեն բան տեղավորել կտավում միևնույն է այն ունի սահմաններ, ուստի կարևոր է լցնել այն գեղեցիկ ու դրական գույներով: Այլ կերպ ասած՝ կյանքը կարճ է, ուստի փորձենք որքան հնարավոր է գեղեցիկ ու առանց բացասական էներգիայի ապրել և շրջապատել մեր բնորդին՝ աշխարհին»։

 

 



© NEWS.am STYLE