«Արմանի հետ մեր երեկոներն այսպես են անցնում». Անահիտ Սիմոնյանը՝ որդու հետ

17:39   15 հունիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու՝ Արմանի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրան։ «Արմանի հետ մեր երեկոներն այսպես են անցնում»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա՝ նշելով, որ որդին փոխադրվել է հինգերորդ դասարան։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին կաշվե տաբատ էր կրում, բաց գույնի բլուզ եւ սեւ երկարաճիտներ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Մեկնաբանությունների հատվածում Անահիտը ներկայացրել էր վստահ ու հաջողակ կնոջ երեք հատկանիշ․ «Սեր ինքդ քո նկատմամբ։ Վստահություն։ Կանացիություն։ Հիշեք ու զարգացրեք հենց այս հատկությունները, թանկագիններս»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE