Բրիթնի Սփիրսը դատարանում ցուցմունք կտա հոր դեմ

11:53   16 հունիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը դատարանում հոր՝ Ջեյմս Սփիրսի դեմ ցուցմունք կտա իր խնամակալության գործով, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ 

։Բրիթնիի եւ նրա փաստաբանների հիմնական պահաջն է Ջեյմս Սփիրսին գործին մասնակցությունից հեռացնելը։ Եթե դատարանն աջակցի երգչուհուն, խնամակալության չեղարկման հարցը լուծելն ավելի հեշտ կլինի, նշում է պարբերականը։

Բրիթնին արդեն 12 տարի է՝ հոր՝ Ջեյմիի խնամակալության ներքո է, նա վերահսկում է նրա պայմանագրերը, ֆինանսները եւ գտնվելու վայրը։ Նման ծանր մեթոդներ հնարավոր են միայն ծանր հիվանդության դեպքում, սակայն երկրպագուները վստահ են, որ նման հիվանդություն երգչուհին չունի։ Իսկ երգչուհու հայրն այլ բան է պնդում․ նա վերջերս շոկի է ենթարկել լրագրողներին՝ հայտնելով, որ Բրիթնին տառապում է դեմենցիայով։  

Աղբյուրները հայտնում են, որ Սփիրսը վախենում է հորից եւ սեփական տանն իրեն գերի է զգում։

«Իհարկե, նա կարող է անել ամենն, ինչ խելքին կփչի, օրինակ՝ իրավունք ունի մեքենա վարելու։ Սակայն եթե Բրիթնին ցանկանա ինչ-որ այլ լուրջ բան անել, նա իրավունք չունի։ Հայրը վերահսկում է նրա յուրաքանչյուր քայլ»,- հայտնել է աղբյուրը։



© NEWS.am STYLE