Ռեփեր Face-ը հայտնել է քահանա դառնալու ցանկության մասին

12:04   16 հունիսի, 2021

Ռուս ռեփեր Face-ը (Իվան Դրեմին) խոստովանել է, որ մանուկ հասակում ցանկացել է քահանա դառնալ։ Նա այդ մասին պատմել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին, տեսագրությունը հասանելի է YouTube-յան «В гостях у Дмитрия Гордона» ալիքում։ 

Երգիչը նկարահանման համար մեկնել է Կիեւ։ Նա խոստովանել է, որ ամուսնալուծությունից հետո մայրը սկսել է հաճախակի գնալ եկեղեցի եւ տարել է որդիներին։ Դրեմինին դուր են եկել ժամերգությունները, թեեւ ինչպես խոստովանել է ռեփերը, ինքը չափազանց փոքր է եղել՝ ինչ-որ բան գիտակցելու համար։

«Հիշում եմ, որ ցանկանում էի քահանա դառնալ։ Դասավորում էի սրբապատկերները, նստում, օրհներգություն կարդում, Ավետարան։ Ես մանուկ հասակում ինչ-որ պահի (հինգ տարեկան էի), իսկապես, ցանկանում էի քահանա դառնալ, վանական»,- խոստովանել է Face-ը։

Ռեփերը նշում է, որ մինչ այժմ իրեն դուր է գալիս ուղղափառ մշակույթը։ Նա նշել է, որ ճամփորդությունների ընթացքում սիրում է եկեղեցիներ գնալ։ Ընդ որում, Դրեմինը հավատում է որոշակի բարձրյալ ուժի, սակայն ոչ այն մեկնաբանությամբ, որով ներկայացնում է ուղղափառությունը։  

2018թ․-ին ռեփերը երկրպագուներին հայտնել է կենսական ուղղությունների փոփոխման մասին։ Նա գրել էր․ «Խնդրում եմ, այլեւս ոչ մի faceguccigang։ Այն իմ կյանքում եւ ստեղծագործության համար լավ շրջան էր, բայց ես անցել եմ այդ ամենը»։ Նա հավելել էր, որ պատրաստվում է զբաղվել երիտասարդության դաստիարակությամբ։



© NEWS.am STYLE