Զավորոտնյուկի դուստրը բողոքել է բժիշկներից, որոնք իրեն հարցրել են տալիս մոր հիվանդության մասին

13:22   16 հունիսի, 2021

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, պատմել է, որ իրեն շատ է վշտացնում անծանոթ մարդկանց վարքագիծը։ Այդ մասին նա գրել է Instagram-յան էջում։

Աննայի խոսքով՝ ինքը գնացել է կլինիկա հետազոտության, եւ բժիշկները սկսել են հարցեր հնչեցնել մոր առողջության մասին։ Այդ հարցերը զայրացրել են նրան, եւ նա որոշել է հույզերի մասին պատմել հետեւորդներին։ «Սենյակում երկու կին բժիշկներ են։ Վայրում, ուր դուք առհասարակ ոչ մի անձնական հարցի չես սպասում, սկսվում է․ «Իսկ ճի՞շտ է այն, ինչ գրում են։ Ես արտասվում էի, երբ իմացա»»,- գրել է նա՝ հավելելով, որ ինքը եւս արտասվել է, «երբ իմացել է»։

Նա խոստովանել է, որ չի ցանկանում, որ օտար մարդիկ խառնվեն իր անձնական կյանքին եւ ընկերներին շնորհակալություն է հայտնել նրբանկատ վարքի համար։ «Իմ կյանքը կրկես չէ։ Ես փակ մարդ եմ, եւ եթե իմ կամքը լիներ, ես ամենն ամբողջությամբ կպահեի իմ մեջ, ինձ համար այդպես ավելի հեշտ է»,- նշել է դերասանուհուն դուստրը։

View this post on Instagram

A post shared by Anna Zavorotnyuk (@anna_zavorotnyuk)

Անասասիա Զավորոտնուկը մեծ ճանաչում է ձեռք բերել «Իմ հիասքանչ դայակը» հեռուստասերիալում կատարած դերի շնորհիվ։ Զավորոտնյուկի ախտորոշման մասին հայտնի է դարձել 2018թ․-ին դստեր՝ Միլայի լույս աշխարհ գալուց հետո։ Բժիշկները կարծում են, որ քաղցկեղի զարգացմանը կարող էր դրդել հորմոնալ թերապիան, որը կիրառվել է արտամարմնային բեղմնավորման համար։ Անկախ հղիության պլանավորման ընթացքում անցկացված բոլոր հետազոտություններից՝ հիվանդությունը չեն կարողացել ախտորոշել ուռուցքի շատ փոքր չափի պատճառով։



© NEWS.am STYLE