«Մարդկանց պետք է սիրել, իսկ օգտագործել՝ իրերը». Սիլվա Հակոբյան

11:19   16 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին նարնջագույն զգեստ է կրում, որը համադրել է ոճային վզնոցների հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախընտրել է բնական դիմահարդարում։ «Մարդկանց պետք է սիրել, իսկ օգտագործել՝ իրերը»,- գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Փոքրիկը բռնել էր ծնողների ձեռքերը։ Սիլվա Հակոբյանը կրում էր սպիտակ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Ջերմուկ 2021», - հրապարակումն այսպես էր մակագրել է Սիլվան: 



© NEWS.am STYLE