«Շնորհակալ եմ քեզ, որ եկար իմ կյանք». Էդգար Իգիթյանն առաջին անգամ հայր է դարձել

12:25   16 հունիսի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանն առաջին անգամ հայր է դարձել։ Այսօր լույս աշխարհ է եկել նրա որդին։ Էդգարն ու նրա կինը՝ Լուսինեն, փոքրիկի համար ընտրել են Լեոն անունը:

Ընտանիքում համալրման մասին դերասանը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիլական ցանցում արված գրառմամբ՝ «16.06.21 Ծնունդդ շնորհավոր, տղես - Լեոն Իգիթյան: Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք»,- գրել է երջանիկ հայրիկը։



© NEWS.am STYLE