Մեգան Մարքլը ծրագրում է գաղտնի Լոնդոն մեկնել. հայտնի է պատճառը

20:46   16 հունիսի, 2021

Մեգան Մարքլը, որը հունիսի 4-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային, ծրագրում է մոտակա ժամանակահատվածում գաղտնի մեկնել Լոնդոն։ «Radar» պարբերականի հաղորդմամբ՝ Սասեքսի 39-ամյա դքսուհին ծրագրում է դառնել արքայադուստր Դիանայի արձանի բացման արարողության «գաղտնի հյուրը», որը ծրագրված է հուլիսի 1-ին․ այդ օրը ավտովթարի հետեւանքով մահացած արքայադուստրը 60 տարեկան կդառնար։

Արձանը, որը կտեղադրվի Քենսինգթոնյան պալատի մոտ, պատրաստվել է Դիանայի որդիների՝ արքայազններ Ուիլյամի եւ Հարիի պատվերով։ Երկու եղբայրներն էլ պետք է ներկա լինեն միջոցառմանը։ Սակայն Հարին առայժմ պաշտոնապես չի հաստատել, որ Բրիտանիա կմեկնի։ Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ նա կարող է հայրենիք չմեկնել՝ որպես պատրվակ օգտագործելով դստեր ծնունդը։ Արքայազնի հարազատները, որը բազմաթիվ հարցազրույցներում քննադատել է թագավորկան ընտանիքին, պապիկի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության ընթացքում նրան շատ սառն են ընդունել։ Որոշները ոչ միայն չեն խոսել նրա հետ, այլեւ խուսափել են հանդիպեցնել հայացքը։ Դա մի փոքր շոկի է ենթարկել Հարիին։

Միեւնույն ժամանակ, եթե Հարին Լոնդոն չմեկնի, ուշադրության կենտրոնում կհայտնվեն նրա ավագ եղբայրն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը։ Դա ոչ միայն Դիանայի հիշատակի մեծարման օր կլինի, այլեւ հնարավորություն արքայազն Ուիլյամի համար՝ մոր ժառանգության հանդեպ իրավունքներ ներկայացնելու։ Մեգանը մտադիր է այդպիսի իրավիճակ թույլ չտալ, քանի որ ինքն ու Հարին մշտապես ընդգծում են, որ արքայադստեր ժառանգորդներն են։ Նա ցանկանում է ուղեկցել ամուսնուն՝ նրան բարոյական աջակցություն ցուցաբերելով։ Նա գիտի, թե որքան դժվար է եղել Հարիի համար պապիկի հուղարկավորությանը, որի ընթացքում նա միայնակ է եղել։

Մեգանը ծրագրում է նորածին Լիլիբեթ Դիանային թողնել Լոս Անջլեսում դայակի հետ, իսկ երկուամյա Արչիին տանել իր հետ։

 



© NEWS.am STYLE