«Կանացի, շքեղ». Լիլուի երեկոյան լուքը

14:09   16 հունիսի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլուն զոլավոր զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երկու երեխաների մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարադրում։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են երգչուհու կերպարն ու նրան դրական խոսքեր են ուղղել․ «Միշտ օրիգինալ, կանացի, շքեղ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու եւ դստեր հետ, որին զույգը տվել է Մարիա անունը։ «Շնորհավոր յոթ ամսական, Մարիա»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր երգչուհին, իսկ հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE