«Իմ ամենասիրելի կանաչը». Զառա Սահակյանի հմայիչ կերպարը

15:11   16 հունիսի, 2021

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կանաչ գույնի երկար զգեստ է կրում։ Զառան արձակել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ «Իմ ամենասիրելի կանաչը»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները շտապել են դրական խոսքեր գրել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային հագուստ էր ընտրել։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ գլխարկ եւ ժամացույց։ «Երեւան՝ իմ սրտի մայրաքաղաք»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE