Այս ամռան ամենաթրենդային զգեստը. Անելյա Գուբրյանի «street style»-ը

19:19   16 հունիսի, 2021

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Անելյան ծաղկային պրինտով զգեստ է կրում, որն առանձանում է ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Դերասանուհին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դրական խոսքեր են ուղղել նրան։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ եւ տաբատ։ Անելյան հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Նա նախապատվություն էր տվել նուրբ աքսեսուրաներին, իսկ մեկնաբանություններում մեջբերել էր Սիարայի երգից մի հատված․ «Երբեմն զղջում եմ, որ չեմ կարող վարվել տղայի նման»։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Նուրբ»։

 



© NEWS.am STYLE