«Եկեք համերաշխ ապրենք». Աննա Թովմասյանի լուսանկարը

17:43   16 հունիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Երգիչ Արամեի կինն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր, վզնոցներ։ «Եկեք համերաշխ ապրենք»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգիչ Արամեի կինը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բլուզի հետ։ Աննա Թովմասյանն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկներն ու աքսեսուարը՝ ժամացույցը:



© NEWS.am STYLE