«Մեկուսացում բնության հետ». Իջինի հրապուրիչ կերպարը

18:11   16 հունիսի, 2021

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաղ գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բեժ տոպի հետ։ Իջինը սպիտակ սպորտային կոշիկ է կրում ու արձակել է մազերը։ «Մեկուսացում բնության հետ»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ էր կրում, որն առանձանում էր խորը լանջաբացվածքով։ Իջինն արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար էր նախընտրել՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էր հետաքրքիր շպարը։ «Արեւի բացակայության դեպքում ինքս եմ փայլում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE