Աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչվել աֆրոամերիկուհին. «Maxim»-ի 21-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ

18:37   16 հունիսի, 2021

Տղամարդկանց համար նախատեսված «Maxim» ամսագիրն իր պատմության 21 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհում ամենասեքսուալ կին է ճանաչել մուգ գույնի մաշկով արտիստի։ Այդ կոչմանն արժանացել է երգչուհի, մոդել, իրապատում-շոուի աստղ եւ պարուհի Թեյանա Թեյլորը։

«Ինչ-որ մեկդ կսմթեք ինձ»,- Instagram-յան էջում գրել է նա՝ արձագանքելով լուրին։

View this post on Instagram

A post shared by Jimmy Neutch- Shumpert (@teyanataylor)

Շատերն են պարբերականին քննադատել, որ այն երկար տարիներ արհամարհել է թխամորթ գեղեցկուհիներին, սակայն նշել են, որ ավելի լավ է ուշ, քան երբեք։

Վարկանկային ցանկը հրապարակվել է ամսագրի կայքում։  Այս տարի հարյուրակում ներառված են Ջենիֆեր Լոպեսը, Իրինա Շեյքը, Megan Thee Stallion-ը եւ այլք։ Թայանան զարդարել է ամսագրի շապիկը՝ կրելով սպիտակ տոպ, բանակային տոպ եւ երկարաճիտներ։ 

30-ամյա Թեյանան 2016թ․-ից ամուսնացած է բասկետբոլիստ Իման Շամպերի հետ։ Նրանք երկու դուստր ունեն՝ հինգամյա Իմանը եւ Պյուն, որը սեպտեմբերին մեկ տարեկան կդառնա։



© NEWS.am STYLE