Հեղինակները հայտնել են «Մաշան եւ արջը» մուլտսերիալի լիամետրաժ տարբերակի ստեղծման մասին

19:49   16 հունիսի, 2021

«Մաշան եւ արջը» անիմացիոն նախագծի հեղինակները հայտնել են 2004թ․-ի օրիգինալ մուլտսերիալի մոտիվներով չորս թեմատիկ մինի-ֆիլմերի թողարկման մասին, ինչպես նաեւ հաստատել են, որ  «Մաշան եւ արջը» լիամետրաժ մուլտֆիլմի ստեղծման ծրագրերը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Animaccord» ստուդիայի մամուլի ծառայությանը։

Ստուդիայի ներկայացուցիչները նշել են, որ շոուի նոր սերիաների լայն ձեւաչափերը թույլ կտան ներգրավվել լրացուցիչ կերպարների, ավելացնել սյուժետային նոր գծեր եւ տեղանքներ․ օրինակ՝ ծրագրվում է ցուցադրել հերոսների արկածները քաղաքային միջավայրում։

«Մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ընտանեկան լսարանը, ընդ որում, մենք ընդգրկում ենք նաեւ ավելի մեծահասակ երեխաների, այդ թվում դեռահասներին, որոնք ժամանակին մեծացել են՝ «Մաշան եւ արջը» մուլտսերիալը դիտելով»,- հավելել է Animaccord-ը։ Մամուլի ծառայությունը նաեւ ընդգծել է, որ մուլտսերիալի շարունակությունում կպահպանվեն հիմնական արժեքները, որոնք ժամանակին ներդրվել են նախագծի հեղինակ Օլեգ Կուզովկովի կողմից։

Ստուդիայի՝ մինչեւ 2025թ․-ի ծրագրերի համաձայն՝ «Մաշան եւ արջը․ սառույցի տիրակալը» անվանումով առաջին թեմատիկ մինի սերիալը կներկայացվի 2021-2022 ամանորյա տոն օրերին։ Ընդհանուր առմամբ չորս ժապավեն կթողարկվի, որոնք նվիրված կլինին որոշակի հարցերի, որոնց թվում կլինի էկոլոգիան։

Նախոևդ տարի ռուսական «Մաշան եւ արջը» անիմացիոն սերիալը ներառվել է աշխարհում մանկական ժամանցային թոփ 5 ապրանքանիշերի ցանկում։  Kidz Global գործակալության հարցման արդյունքների համաձայն՝ շոուն հայտնվել է մինչեւ վեց տարեկան աղջիկների, ինչպես նաեւ Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ամենաճանաչված մուլտֆիլմերի հնգյակում։

 



© NEWS.am STYLE