Իվան Ուրգանտը ծաղրել է Բուզովայի մասնակցությամբ սկանդալային եթերի ընթացքում Գուբերնիեւի ոճը

17:11   16 հունիսի, 2021

Հեռուստահաղորդաբար Իվան Ուրգանտը ռուսական «Առաջին ալիքի» եթերում իր հաղորդման ընթացքում մեկնաբանել է երգչուհի Օլգա Բուզովայի եւ մարզական լրագրող Դմիտրի Գուբերնիեւի կոնֆլիկտը։ Հաղորդման թողարկումը հասանելի է TouTube-ում։

Խոսելով մարզաշխարհում նորությունների մասին՝ Ուրգանը հիշատակել է Բուզովայի եւ Գուբեւրնեւի կոնֆլիկտի մասին։ Հեռուստահաղորդավարը հիշեցրել է, որ երգչուհին Մոսկվայի գեղարվեսատական ակադեմիական թատրոնում խաղացել է «Հրաշալի վրացին» ներկայացման մեջ, ինչին շատերն «անհավանական կերպով են արձագանքել»։

Ուրգանտն ընդգծել է, որ «Օլգան կարողանում է զարմացնել ոչ միայն բեմում, այլեւ օգնում է մյուսներին զարմացնել»։ Նա միջադեպը գնահատել է որպես «շատ տհաճ իրավիճակ» եւ ծաղրել է հարցերը, որոնք Գուբերնիեւը տվել է Բուզոբային, ինչպես նաեւ նրա ոճը։ «Դիտել եմ ամբողջ հարցազրույցը, կարող եմ մի բան ասել․ իր հարցազրույցներում վառ ու հետաքրքիր հարցրեր հնչեցնելով՝ Դմիտրին մոռանում է տալ գլխավոր հարցն իր ոճաբանին»,- կատակել է Ուրգանտը։

Գուբերնիեւը «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում Բուզովային ստիպել էր արտասվել։ Լրագրողը նախ երգչուհուն հարցրել է, թե որ դպրոցն է իրեն ավելի հարազատ՝ ռուսականը Չերչեսովի պահանջներով, թե մարզիչ Էֆրոսի հայտնի խորհրդայինը։ Երբ Բուզովան չի պատասխանել այդ հարցին, նա ճշտել է․ «Դուք դադարե՞լ եք առավոտյան կոնյակ խմել»։ Արդյունքում Բուզովան արտասվել է։



© NEWS.am STYLE