«Տիմուրից ավելի խոշոր է երեւում»․ համացանցում քննադատել են «Холостяк»-ի հաղթող Եկատերինա Սաֆարովայի արտաքինը

22:02   16 հունիսի, 2021

Եկատերինա Սաֆարովը երկար չի ուրախացրել Տիմատիի երկրպագուներին: «МУЗ-ТВ» մրցանակաբաշխությունից անմիջապես հետո աղջիկն այլեւս ռեփերի հետ համատեղ լուսանկարներ չի հրապարակել, այլ կենտրոնացել է աշխատանքի վրա: Սաֆարովը նիհարեցնող մարաթոն է գործարկել։

Եկատերինան ակտիվորեն հաճախում է մարզասրահ եւ այժմ իր գաղտնիքները կիսում է բաժանորդների հետ, որոնք, ի դեպ, արդեն գրեթե 2 միլիոն են: Շատերը հիանում են Սաֆարովայի սլացիկ ու մարզված մարմնով, սակայն կան նաեւ հայթերներ, որոնք աղջկա մեջ թերություններ են գտնում. «Տիմուրից ավելի խոշոր է երեւում. շտապ նիհարել», «Նայեք նրա կարճ մատներին», - գրել են նրանք «Холостяк»-ի հաղթողի լուսանկարին կից։

Կատյան ազնվորեն պատմում է իր տեսքը։ Աղջիկը չի թաքցնում, որ հանուն ֆեղեցիկ կազմվածքի ընկել է պլաստիկ վիրաբույժի դանակի տակ եւ մեծացրել է կուրծքը։ Իր հասցեին հնչած քննադատություններին նա ուշադրություն չի դարձնում, այլ ամբողջ էներգիան ուղղում է երկրպագուների հետ շփվելուն, ակտիվության համար շնորհակալություն է հայտնում նրանց․ «Սիրելիներս, ինձ համար շատ հաճելի է, որ իմ դասընթացը դուր եկավ ձեզ բոլորիդ: Շնորհակալություն ձեր հարցերի եւ հետադարձ կապի համար։ Ուզում եմ եւս մեկ անգամ նկատել է, որ այս դասընթացը մշակվել է մասնագետների կողմից։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում աջակցության եւ մոտիվացիայի համար», - գրել է Սաֆարովան Instagram-ում։



© NEWS.am STYLE