Բաժանվելուց երկու տարի անց. Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը երեքամյա դստեր հետ ներկայացել են հանրությանը

16:17   16 հունիսի, 2021

Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը, որոնք երկու տարի առաջ հայտնել են բաժանվելու մասին, միասին ներկայացել են Նյու Յորքում կայացած «Parsons Benefit» բարեգործական երեկոյին։ Կարմիր գորգին նրանց ընկերակցել է 3-ամյա դուստրը՝ Սթորմին։

Բարեգործական երեկոյի ընթացքում Սքոթը մրցանակի է արժանացել նորաձեւոuթյաn, արվետսի, ձեռնարկատիրության եւ սոցիալական արդարության ոլորտում ներդրման համար։ Իր շնորհակալական խոսքում նա հիշատակել է դստերը՝ Սթորմիին, ինչպես նաեւ սեր է խոստովանել Ջեններին։ «Սթորմի, ես սիրում եմ քեզ։ Իմ կին, քեզ եւս սիրում եմ»,- հայտարարել է նա։

View this post on Instagram

A post shared by Just Jared (@justjared)

Ջենները երեկոյի համար Jean Paul Gaultier-ի վինտաժային զգեստն է ընտրել, որը կարվել է 30 տարի առաջ։ Քիմ Քարդաշյանի քույրը կերպարն ամբողջացրել է թափանցիկ ձեռնոցներվ ու բարձրակրունկներով։

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner)

Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը բաժանվել են 2019թ․-ի աշնանը, սակայն շարունակել են ընկերական ջերմ հարաբերություններ պահպանել եւ միասին դաստիարակում են դստերը։

 



© NEWS.am STYLE