«Երջանկությունը սովորություն է, որ կարելի է ձեռք բերել». Մայա Պողոսյանի լուսանկարը Դուբայից

20:13   16 հունիսի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մայան կարճ դեղին զգեստ է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Մայա Պողոսյանն արձակել է մազերը, կրում է արեւային ակնոց։ «Երջանկությունը սովորություն է, որ կարելի է ձեռք բերել….այն ոչ կարող ես գտնել սուրճի մրուրի պատկերներում, ոչ ձեռքիդ ափի գծերի նկարագրություններում… երջանկությունն այն օդի մեջ է, որը շնչում ու արտաշնչում ես ամեն օր»,- գրել է նա։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Դուբայում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր կանաչ պիջակի հետ։ Մայա Պողոսյանն արձակել էր մազերը, նախընտրել էր վառ շպար։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր վզնոցը։ «Երեք բան երբեք հետ չի վերադառնում՝ ժամանակ, բառ, հնարավորություն։ Այդ պատճառով․ մի կորցրու ժամանակ, ընտրիր բառերը, բաց մի թող հնարավորությունը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE