Գեղեցիկ կազմվածք, ոճային հագուստ. Աննա Դովլաթյանի լուսանկարը

21:41   16 հունիսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան ծաղկային պրինտով տոպ է կրում ու շրջազգեստ։ Հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը հավաքել է մազերը, իսկ կերպարն ամբողջացնում են նուրբ աքսեսուարները։ Հետեւորդենրը հաճոյախոսություններ են գրել երիտասարդ մայրիկին։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարն արվել էր գեղեցիկ բնակապատկերի ֆոնին։ Նա բաց վարդագույն տաբատ էր կրում ու տոպ։ Աննա Դովլաթյանն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Երիտասարդ մայրիկը արեւային ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Առավոտ»։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE