«Գեղեցկուհի»․ Լուսինե Թովմասյանը՝ բնության գրկում

23:37   16 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Լուսինեն կերպարանք է ընդունել բնույան գրկում՝ ծաղիկների գեղեցիկ դաշտում։ Գեղեցկուհին կրում է ամառային եթերային զգեստ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից մեկնաբանութոյւնների հատվածում նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Լուսինեն պատկերված էր ամուսնու ու դստեր հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Արիանայի ձեռքում դաշտային ծաղիկների փունջ էր։ Հետեւորդները նրանց դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցիկ ընտանիք»։



© NEWS.am STYLE