Դմիտրի Պեւցովն առաջադրում է իր թեկնածությունը որպես Պետդումայի պատգամավոր

10:31   17 հունիսի, 2021

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովը ցանկանում է առաջադրվել Պետական դումայի պատգամավորի պաշտոնում։ Նա մտադիր է ինքնառաջադրվել, դերասանն այդ նպատակով պետք է քսան հազար ստորագրություն հավաքի։ Այս մասին Պեւցովը հայտնել է հանրային աջակցության շտաբի բացմանը։ Նա ընդգծել է, որ հրաժարվել է առաջադրվել որեւէ կուսակցության կողմից։ Նրա խոսքերը մեջբերել է «ТВЦ»-ն։

«Ինձ համար կարեւոր է ոչ թե կուսակցությունների, այլ մարդկանց, Մոսկվայի բնակիչների աջակցությունը։ Որպես անկախ պատգամավոր՝ ես կկարողանամ պայմանավորվել Պետական դումա անցած ցանկացած կուսակցության հետ համատեղ գործողությունների եւ իմ նախաձեռնությունների աջակցության մասին»,- ընդգծել է դերասանը։

Նա նշել է, որ իր «Պեւցովի կամավորներ» շարժման հետ կարողացել է մի շարք արդիական խնդիրներ լուծել, օրինակ՝ պաշտպանել քաղաքային «Մել» թատրոնը, ստուիդական արվեստանոցը եւ կոչ անել «Պոլյարնի» կինոթատրոնի շուտափույթ վերակառուցմանը։ Պեւցովը նշել է, որ իր հայտնության միջոցով կկարողանա «մարդկանց խնդրանքներով ու հույսերով մտնել ցանկացած աշխատասենյակ»։ Ընդ որում, կուսակցությունից անկախությունը թույլ կտա արդարության հասնել յուրաքանչյուրի համար։

Դմիտրի Պեւցովն առավել հայտնի է «Կենդանի մականունը» ֆիլմում, «Բանդիտական Պետերբուրգ» եւ «Կոմսուհի դը Մոնսորո» սերիալներում կատարած դերերով։

 



© NEWS.am STYLE