L’Oréal-ին տուգանել են 370 հազար եվրոյով. ընկերության աշխատակիցները լրտեսել են Guinot-ին

12:23   17 հունիսի, 2021

Փարիզի կոմերցիոն դատարանը 370 հազար եվրոյով տուգանել է «L’Oréal» ընկերությանը կոմերցիոն լրտեսման համար։ Դատարանը եզրահանգել է, որ L’Oréal-ը յուրացրել է տեխնոլոգիաներ ու մեթոդներ, որոնք մշակվել են ֆրանսիական Guinot ապրանքանիշի կողմից, որը եւս կոսմետիկա է արտտադրում ե գեղեցկության հարյունավոր ինստիտուտներ ունի։ Guinot-ն ընկերությունից 13,5 մլն եվրոյի չափով փոխհատուցում էր պահանջում։

Քննությունը հաստատել է, որ L’Oréal-ը մրցակցի գեղեցկության ինստիտուտներ մարդկանց է ուղարկել, որոնք ներկայացել են որպես ստուգող տեսուչներ եւ թաքցրել, որ աշխատում են L’Oréal-ում։ Մասնագետները հետազոտել են աշխատանքի մեթոդը Guinot-ում, որոնք ընկերության կոմերցիոն գաղտնիք են։

Ընդ որում, դատարանը նվազեցրել է փոխհատուցման չափը, որը հայցում նշել էր Guinot-ը, ինչը հիմնավորել է նրանով, որ Guinot-ի ֆինանսական կորուստը զգալիորեն ցածր է։ Դատարանի տվյալներով՝ L’Oréal-ի հակաօրինական գործողությունները բացասաբար են ազդել առաջին հերթին մրցակցի գործունեության վրա արտասահմանում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում։

 



© NEWS.am STYLE