«Խոսքերն ավելորդ են». Անահիտ Կիրակոսյանի նուրբ կերպարը

20:11   17 հունիսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կեպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անահիտը սեւ բլուզ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն, իսկ նուրբ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Անահիտը կերպարն ամբողջացրել է վզնոցով։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները երիտասարդ մայրիկին դրական խոսքեր են գրել․ «Խոսքերն ավելորդ են, շլացուցիչ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Գյումրի»,- հրապարակումն այսպես էր մեկնաբանել դերասանուհին, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր էին ուղղել․ «Հրաշալի զույգ, տաղանդավոր դերասանուհի»։



© NEWS.am STYLE