Էլեգանտ. Արմինկայի լուսանկարը

16:21   17 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արմինկան սեւ վերնաշապիկ է կրում։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արձակել է գեղեցիկ հարսարված մազերը, նախընտրել բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոց։ «Թող օրը բարի լինի բոլորիդ համար»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին կրում էր սեւ տոպ, վառ երանգի տաբատ։ Նրա վարսերն արձակված էին, առանց շպարի էր։ Իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին բարի լույս էր մաղթել իր հետեւորդներին։



© NEWS.am STYLE