Ալինա Մարտիրոսյանի ու ամուսնու մեղմ գրկախառնությունը

14:17   17 հունիսի, 2021

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Ալինան պատկերված է ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը սեւ հագուստ է կրում եւ մեղմ գրկախառնված է։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել ու երջանկություն մաղթել։

Ավելի վաղ դերասանուհին շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը՝ գրելով․ «Իմ կես, օրհնված լինի ծնունդդ, թող մեր բոլոր բարի նպատակները կատարվեն Աստծո կամոք ու օգնությամբ: Եվ թող, որ քո սրտի ամենանվիրական երազանքը, որը վերափոխեցիր նպատակի կատարվի եւ Հայքը վերադառնա Հայերին»։

 



© NEWS.am STYLE