«Փորձում եմ հիշել, թե ինչպես է հարկավոր օգտվել մարզասարքերից». Ուիլ Սմիթը մարզասրահից զվարճալի տեսանյութ է հրապարակել

17:02   17 հունիսի, 2021

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը, որը վերջերս խոստովանել է, որ «ամբողջ կյանքի ընթացքում վատագույն մարզավիճակում է» եւ լուսանկար հրապարակել, որոշել է գործի անցնել եւ կարգի բերել մարմինը։ Երկարատեւ դադարից հետո, որը պայմանավորված էր կարանտինով, 52-ամյա Ուիlը մարզասրահ է գնացել եւ զվարճալի տեսանյութ հրապարակել։

«Անկախության օրը»․ «Սեւազգեստ մարդիկ», «Ես ռոbոտ եմ» ֆիլմերի աստղը գրել է․ «Փորձում եմ հիշել, թե ինչպես գտնվել մարզասրահից կարանտինից հետո»։ Կադրերում նա փորձում է մարզվել տարբեր սարքերով։ Նա հոլովակն այնսպես է մակագրել․ «Այրոց եմ զգում այն վայրերում, որոնց մասին նույնիսկ չէի կասկածում»։ Տեսանյութը մեկ օրվա ընթացքում ավելի քան 2,3 միլիոն լայք է հավաքել։

View this post on Instagram

A post shared by Will Smith (@willsmith)

Ընդ որում, անկախ որեւէ բանից՝ հանդիսատեսը նրան նախկինի նման սեքսուալ է համարում։ Վերջերս նա գլխավորել է 40 տարեկանից բարձր տղամարդ աստղերի ցանկը։ Կանանց ցանկը գլխավորել է Ջենիֆեր Լոպեսը։

Լուսանկարները՝ Facebook/Instagram

 



© NEWS.am STYLE