«Ընտանիք». Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու եւ որդու հետ

18:42   17 հունիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված է ամուսնու ու որդու հետ։ «Պակասում է մեկը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը․ խոսքը զույգի դստեր՝ Նունեի մասին է։ Երիտասարդն մայրիկն օգտագործել է նաեւ «ընտանիք», «Հայաստան», «սեր» հեշթեգերը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված էր որդու հետ, որին գրկել էր։ «Եթե մի քիչ շուտ ծնվեինք»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրանց դրական խոսքեր էին գրել․ «Հրաշքներ», «շատ գեղեցիկ»։

 



© NEWS.am STYLE