«Շնորհավոր ծնունդդ, մամ». Լիլուի ընտանեկան լուսանկարներն ու շնորհավորանքը սկեսուրին

15:03   17 հունիսի, 2021

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել ու շնորհավորել սկեսրոջ ծննդյան օրը։

ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կադրում պատկերված է ամուսնու եւ նրա մայրիկի հետ։ «Շնորհավոր ծնունդդ, մամ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Երգչուհին Stories բաժնում կիսվել է երեկոյի ընթացքում արված տեսանյութերով, որոնցից պարզ է դառնում, որ նա ու ամուսինը որպես նվեր Gucci ապրանքանիշի դրամապանակ են ընտրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն զոլավոր զգեստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին երգչուհու կերպարն ու նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Միշտ օրիգինալ, կանացի, շքեղ»։



© NEWS.am STYLE