«Ատում եմ ինձ կինոյում». Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե իր որ դերն է ամենաշատը սիրում

18:16   17 հունիսի, 2021

Վերջին մի քանի տարիների ընթացքում Գվինեթ Փելթրոուն դադարեցրել է դերասանական կարիերան եւ զբաղվում է իր Goop ապրանքանիշի զարգացմամբ։ Դերասանուհին հայտարարել է, որ այլեւս երբեք կինո չի վերադառնա։ Պատճառը Փելթրոուի հուզական սպառումն էր 2000-ականների սկզբին ֆենոմենալ հաջողությունից հետո։

48-ամյա Գվինեթը խոստովանում է, որ չի սիրում դիտել իր մասնակցությամբ ֆիլմերը։ Սակայն «Տրայբեկա» կինոֆիլմերի միջազգային մրցույթի ընթացքում դերասանուհին պատմել է, որ շատ է գնահատում «Թենենբաումների ընտանիք» կատակերգական ֆիլմը, որը թողարկվել է 2001թ․-ին։

Ժապավենը պատմում է վունդերկինդների ընտանիքի մասին։ Օրինակ՝ Չեսն արդեն 10 տարեկանում դարձել է հաջողական ֆինասիստ, Ռիչին վարպետորեն թենիս է խաղում, իսկ Մարգոն դպրոցական տարիքում բացահայտել է դրամատուրգի տաղանդը։ Տարիներ անց պարզվում է, որ շնորհալի երեխաների հայրը՝ Ռոյալ Թենենբաումը, տառապում է մահացու հիվանդությամբ, եւ նա կարճ ժամանակահատվածում փորձում է երեխաներին տալ այն հոգատարությունը, որից նրանք զրկված են։

«Ատում եմ ինձ տեսնել կինոյում, եւ դա միակ տեսարանն է, որում ես կարող եմ դիտել ինձ»,- խոստովանում է Փելթրոուն։ Տեսարանում, որի մասին հիշում է Գվինեթը, նրա հերոսը՝ Մարգոն, հանդիպում է Ռիչիի հետ, եւ նրանք գրկում են միմյանց։ Կինոփառատոնի ընթացքում ֆիլմի 20-ամյակի առիթով դերասանուհին հայտարարել է, որ այդ տեսարանը շատ թանկ է իր համար։

Պատճառն այն է, որ նրա սիրելի հայրը ներկա է եղել այդ էպիզոդի նկարահանումներին։ 2002թ․-ին նրա մահվանից հետո «Թենեբաումների ընտանիքը» ֆիլմը նրա համար առանձնակի նշանակություն է ձեռք բերել, հայտնում է СinemaBlend-ը։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE