Սպորտային հագուստ․ Դիանա Տոռեսի լուսանկարը

19:41   17 հունիսի, 2021

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Դիանան սպորտային տաբատ ու բլուզ է կրում, որոնք համադրել է մարզակոշիկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել է Պարույր Սեւակի բանաստեղծությունը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Դիանան սեւ տոպ էր կրում, վանդակավոր վերնաշապիկ։ Դիանան արձակել էր մազերն ու վառ շպարով է։ Նա խոշոր աքսեուսուար՝ ականջօղ էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել։ Առանց բառերի»։



© NEWS.am STYLE