Բեն Աֆլեքի նախկին սիրելին սիրավեպ է սկսել Tinder-ի ղեկավարի հետ

19:12   17 հունիսի, 2021

«Հանել դանակները» ֆիլմի աստղ Անա դե Արմասը սիրավեպ է սկսել ռոմանտիկ ծանոթությունների համար նախատեսված Tinder հարթակի ղեկավար Փոլ Բուկադակիսի հետ, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքի նախկին սիրելին (նա դերասանի հետ անցկացրել է գրեթե ամբողջ 2020թ․-ը) սկսել է գաղտնի հանդիպել հարթակի փոխնախագահի հետ։ «Փոլն ու Անան ծանոթացել են երեխաների միջոցով։ Փոլն ապրում է Օսթինում, սակայն երբեմն Սանտա Մոնիկա է մեկնում։ Նա շատ ժամանակ է անցկացրել Անայի հետ, նախքան նա ԱՄՆ-ից մեկնել է՝ մասնակցելու նոր ֆիլմի նկարահանումների»,- հայտնել է ինսայդերը՝ հավելելով, որ նոր զույգի հարաբերությունները լավ են։ Բուկադակիսը հասցրել է դե Արմասին ծանոթացնել ընտանիքի անդամների հետ։

View this post on Instagram

A post shared by A N A D E A R M A S (@ana_d_armas)

Բուկադակիսը եղել է «Wheel» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, որը 2017թ․-ին գնվել է Tinder-ի կողմից։ նա դարձել է Tinder-ի՝ հատուկ նշանակության նախաձեռնությունների գծով փոխտնօրեն եւ աշխատել է կայքի բովանդակության ստեղծման վրա։

Մայիսին հայտնի է դարձել, որ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ դերսան Բեն Աֆլեքը որոշել են հրապարակային հայտարարել վերամիավորման մասին։ Նախքան այդ արտիստները միասին հանգստին անցկացրել են Մոնտանայում։

Այս տարվա հունվարին Աֆլեքը հայտարարել է կուբացի դերասանուհի Անա դե Արմասից բաժանվելու մասին, որի հետ ծանոթացել է 2019թ․-ի աշնանը՝ «Խորը ջրեր» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Նրանք մարմնավորում էին ամուսինների, որոնք այլեւս չեն սիրում միմյանց։

 



© NEWS.am STYLE