«Շատ կարեւոր իրադարձություն իմ կյանքում». Մարգարիտա Պոզոյանը հայկական անձնագիր է ստացել

15:48   17 հունիսի, 2021

Երգերի հեղինակ, կատարող, «Ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի ֆինալիստ Մարգարիտա Պոզոյանն արդեն մի քանի օր է՝ Insatgram-յան էջի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակում Հայաստանից։ Այսօր երգչուհին երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել։

«Բազմաթիվ շնորհավորական հաղոդրագրություններ եմ ստացել։ Թող այս իրադարձությունը լինի էջումս։ Ընկերներ։ Սա իմ կյանքում, իսկապես, կարեւոր իրադարձություն է։ Բոլորին շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- գրել է Մարգարիտան՝ հայկական անձնագրի լուսանկարը հրապարակելով։

View this post on Instagram

A post shared by МАРГАРИТА ПОЗОЯН (@pozoyan_official)

Հետեւորդների մի ամսը ենթադրել է, որ երգչուհին այդ կերպ պատրաստվում է «Եվրատեսիլ 2022»-ին, սակայն այդ մեկնաբանությունը միայն զվարճացրել է Պոզոյանին։ «Նպատակն այլ էր, բայց արժե մտածել։ Սկսել եմ անել դեռ 2019թ․-ին»,- գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE