«Ճակատագրի հեգնանք». Էմմա Սապունջյանի «street style»-ը

21:41   17 հունիսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը, որին հեռուստադիտողը հասցրել է տեսնել մի շարք սերիալաներում, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին մուգ գույնի տաբատ է կրում եւ շապիկ։ Էմման արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Ճակատագրի հեգնանք։ Ոչ մի դեր, որը ես խաղացել եմ էկրանին, ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրում դերասանուհին կրում էր բաց երանգի, ատլասե երեկոյան զգեստ, ինչն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Էմման գեղեցիկ սանրվածքով ու շպարով էր։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE