«Կա հաստատող սերտիֆիկատ». Ելենա Պրոկվոլան պատմել է, թե ինչի վրա է ծախսել հոնորարը սեռական ոտնձգության մասին խոստովանության համար

10:42   18 հունիսի, 2021

Դերասանուհի Ելենա Պրոկլովան հայտարարել է, որ հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») նախագծի ստուդիայիում անկեղծ խոստովանություններից հետո գումարն իրեն չի պահել։

«Գումարն ուղարկվել է «Ты супер!» օգնության հիմնադրամ տաղանդավոր որբ երեխաների համար։ Ես սերտիֆիկատ ունեմ, որը հաստատում է դա։ Այնպես որ բոլորը կարող են լռել»,- նշել է նա։

Դերասանուհին նշել է, որ կարողանում է լավ ու շատ աշխատել։ Նա մանուկ հասակից պահանջված դերասանուհի է։ Դերասանուհին տուն ունի Սոչիում, քոթեջ Մերձմոսկվայում։ Բացի այդ՝ դերասանուհին դստերն օգնում է սովորել՝ դրա համար գումար հատկացնելով։ Նա որոշել է խոստովանություն անել՝ ազատվելու համար բեռից, որն իր միտքը ճնշել է երկար տարիներ։ Նա նաեւ հույս ունի օգնել բոլորին, ովքեր նման խնդրի են բախվել։

Դերասանուհին նկատել է, որ այլ մաքուր կյանք այլեւս չի ունենա։ Շատ բան, իհարկե, հնարավոր չէ շտկել, նրա սիրտը վիրավոր է մինչեւ կյանքի վերջ։ Աստղի խոսքով՝ իր դեպքում այլեւս հնարավոր չէ արմատախիլ անել տղամարդկանց հետ վարքագծի որոշ կարծրատիպեր, որոնք առաջացել են դեռահասության տարիքում, հայտնում է 7days.ru պորտալը։

Մի քանի ամիս առաջ Ելենա Պրոկվոլան հայտնել է, թե ինչպես է տասնհինգ տարեկանում, երբ ինքը նոր էր սկսում կինոյում, իր նկատմամբ ոտնձգել է հայտնի դերասան։ Նա չի նշել այդ մարդու անունը, սակայն բոլորը հասկացել են, որ խոսքը Օլեգ Տաբակովի մասին է։

Լուսանկարը՝ «Գաղտնիք, որը միլիոն արժե»



© NEWS.am STYLE