Դմիտրի Գուբերնիեւը Բուզովային առաջարկել է «Сектор Газа»-ի երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել

22:06   17 հունիսի, 2021

Սպորտային լրագրող Դմիտրի Գուբերնիեւը հայտարարել է, որ ցանկանում է Օլգա Բուզովայի հետ տեսահոլովակ նկարահանել «Сектор Газа» խմբի երգի հիման վրա։

Մեկնաբանը համարում է, որ «Вечером на лавочке» ստեղծագործությունը համատեղ գործութնեության համար իդեալական է։ Ընտրությունը կանգ է առել այդ կոմպոզիցիայի վրա, քանի որ, Գուբերնիեւի խոսքով, դա դասական է, որը «կարող էր մինչ այժմ չտեսնված գույներով ծաղկել», գրում է 360tv.ru-ն։

«Մենք հիանալի տեսահոլովակ կնկարահանեինք։ Պատկերացնում եք, Բրյանսկի մարզում ինչ-որ մի գյուղ... Իսկ հարմոնիստը՝ Բոլշունովը։ Նստած նվագում է հարմոն, կամ բալալայկա: Մենք երգում ենք։ Ինձ թվում է՝ հիանալի տեսարան»,- «Спорт-Экспресс»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է մեկնաբանը։

Մի քանի օր առաջ «Все на матч!» հաղորդման եթերում Գուբերնիեւը Բուզովային ստիպել էր արտասվել, որտեղ վերջինս հանդես էր եկել ելույթով՝ ի պաշտպանություն Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի։ Մեկնաբանը հարցրել է արտիստուհուն, թե որ դպրոցն է իրեն ավելի հոգեհարազատ՝ ռուսականը՝ Ստանիսլավ Չերչեսովի պահանջներով, թե խորհրդայինը՝ Էֆրոսի մարզչի (Անատոլի Էֆրոսը խորհրդային ռեժիսոր է)։



© NEWS.am STYLE