Մահացել է հնդկական «Դիսկո պարողը» կուլտային ֆիլմի դերասանը

16:39   17 հունիսի, 2021

Հունիսի 16-ին Մումբայում 98 տարեկանում մահացել է հնդիկ դերասան եւ հասարակական գործիչ Չանդրաշեքհարը, հայտնոմ է India Today-ը՝ վկայակոչելով արտիստի հարազատների խոսքերը։

Պարբերականի տեղեկություններով՝ մահվան պատճառ են դարձել տարիքային հիվանդությունները։

Չանդրաշեքհարը ծնվել է 1922թ․-ի հուլիսի 3-ին Հնդկաստանում: Նա դերասանական կարիերայի բարձրակետում է եղել 50-60-ական թվականներին: Դերասանը նկարահանվել է 172 ֆիլմում, լայն ճանաչում ստացել «Դիսկո պարողը» ֆիլմում (1982թ․) քաղաքապետ Ռավի Հանդելվալի դերից հետո, որը Խորհրդային Միությունում միլիոնավոր մարդիկ են դիտել։



© NEWS.am STYLE