Ծաղկային պրինտ. ինչ զգեստ է ընտրում Լիլուն ամառային կերպարի համար

17:42   18 հունիսի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Լիլուն արձակել է մազերը, նախընտրել վառ շպար։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են գրել։

Ավելի վաղ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Լիլուն պատկերված էր ամուսնու եւ նրա մայրիկի հետ։ «Շնորհավոր ծնունդդ, մամ»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Երգչուհին Stories բաժնում կիսվել էր երեկոյի ընթացքում արված տեսանյութերով, որոնցից պարզ է դառնում, որ նա ու ամուսինը որպես նվեր Gucci ապրանքանիշի դրամապանակ են ընտրել։



© NEWS.am STYLE