Ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սլացիկ ոտքեր․ Լիա Զախարյանի ամառային կերպարը

22:41   17 հունիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում Լիան ուսերն գցել է սպիտակ բլուզ, կրում է ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ամառային ցածրակրունկներ։ Նրա վարսերն արձակված են, հայացքն ուղղված է դեպի վեր։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան վառ գունի տոպ էր կրում, որը համադրել էր սպիտակ տաբատի ու նույն գույնի վերնաշապիկի հետ։ Լիան բարձրակրունկներ էր ընտրել, արձակել ուղիղ հարդարված մազերը։ «Ամեն օր այնպես ապրիր, որ հույզերդ դուրս գան։ Մի վախեցիր անկաշկանդ լինել, էմոցիոնալ առումով ազատ եւ պատրաստ աշխարհի հետ կիսվել էներգիայի պաշարով»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE