Էլեգանտ. Յանա Դանիելյանի լուսանկարը Սաղմոսավանքից

11:19   18 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Յանան սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Հաղորդավարուհին հավաքել է մազերը, նախապատվություն տըվել բարձրակրունկներին։ Երիտասարդ մայրիկը ոճային աքսեսուարներ է ընտրել՝ պայուսակ եւ վզնոց։

Օրերս հրապարակված կադրերում Յանան կրում էր սեւ գույնի ամառային զգեստ, որը համադրել էր գունավոր շարֆի հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված էին, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։ Հրապարակմանը կից Սուրեն Փահլեւանյանի կինը գրել էր․ «Նույնիսկ բացարձակ մթության մեջ կա մի տեղ, որտեղ անմար լույսով շողշողում են սերն ու հավատը ... նայիր դեպի ներս ու կտեսնես, այն քո հոգում է»։

 



© NEWS.am STYLE