«Արեւոտ». Մարիամ Ադամյանի լուսանկարը

18:45   18 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է:

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Մարիամը սպիտակ բլուզ է կրում, դեղին շրջազգեստ։ Դերասանուհին արձակել է մազերը, ոճային աքսեսուարներ ընտրել՝ ծղոտե պայուսակ, խոշոր ականջօղեր։ «Մեկը հարցնի ինչի՞ եմ էսքան ուրախացել»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Արեւոտ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում։ Մարիամը հավաքել էր մազերը, նուրբ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղները։



© NEWS.am STYLE