«Տիկնիկ». Աննա Թովմասյանի «street style»-ը

19:23   18 հունիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Աննա Թովմասյանը սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է շորտի հետ։ Երգիչ Արամեի կինն արձակել է մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեուարներով՝ արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել․ «Աղջիկ-ամառ», «տիկնիկ»։

Օրերս հրապարակված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Երգիչ Արամեի կինն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ ականջօղեր, վզնոցներ։ «Եկեք համերաշխ ապրենք»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE