Ոճային մայրիկ․ Մարտայի լուսանկարը

14:11   18 հունիսի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը սեւ շապիկ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել նրան։

Օրեր առաջ երգչուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Մարտան պատկերված էր որդու՝ Նեոյի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրան։ Մարտան, ինչպես միշտ, ոճային կերպարում էր․ նա բաց գույնի կիստաբատ էր կրում եւ բլուզ, որոնք համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցներն ու վառ շպարը։



© NEWS.am STYLE