Բրեժնեւան ակնարկել է Մելաձեի հետ հարաբերություններում խնդիրների մասին

11:43   18 հունիսի, 2021

Վերա Բրեժնեւան այսօր ներկայացրել է «Розовый дым» նոր երգը, որում պատմում է հիասթափության եւ ճշմարտությունն առանց վարդագույն ակնոցի տեսնելու ցանկանության մասին։ «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում երգչուհին պատմել է, որ ստեղծագործությունը միշտ արտացոլում է իր ապրումները։

Արտիստը հավելել է, որ փոխվել են հայացքները տարբեր երեւույթների, այդ թվում կյանքի ու ընտանեկան հարաբերությունների մասին։ Բրեժնեւան կարծում է, որ մարդիկ անտեղի իդեալականացնում են իրականությունը, որում հետո ստիպված են լինում ապրել։

«Մենք միշտ չափազանց շատ ենք իդեալակացնում հարաբերությունները, մտածում, որ եթե սեր կա, ընտանիքում եւ հարաբերություններում ոչ մի խնդիր չպիտի լինի։ Ցավոք սրտի, այդպես չէ։ Խնդիրը հիասթափությունը չէ, այլ իրականությունն ընդունելը»,- ասել է նա։

Երգերում կյանքի պատկերման մասին Վերա Բրեժենւայի խոսքերի հավատալու դեպքում կարելի է հանգել եզրակացության, որ Կոնսնատին Մելաձեի ու նրա հարաբերություններում հիմա ամեն բան հարթ չէ։ Երգչուհին նշել է, որ դա ոչ մի կերպ չի ազդում համատեղ աշխատանքի վրա․ Մելաձեն կնոջ պրոդյուսերն է ու նրա համար երգեր է գրում։ «Այն, որ մենք հիմա ամուսին ու կին ենք, մեր աշխատանքի վրա ոչ մի կերպ չի ազդել»,- եզրափակել է երգչուհին։

 



© NEWS.am STYLE