«Նրա ընկերոջ համար տհաճ չէ՞». Բորոդինայի ամուսինը պատմել է աղջկա մասին, որն իրեն գաղտնի նկարել է Տատա Բլյումենկրանցի հետ

13:23   18 հունիսի, 2021

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը, խոսել է «Դոմ 2» նախագծի նախկին մասնակից Տատա Բլյումենկրանցի ու իր սիրավեպի լուրերի մասին։ Երբ համացանցում են հայտնվել նրանց «հանդիպման» կադրերը, ակտիվ քննարկումներ են սկսվել Բորոդինայի ամուսնու պահվածքի մասին։ Սակայն Օմարովը հերքում է ասեկոսեներն ու պնդում, որ Բլյումենկրանցի հետ բացառապես գործնական հարաբերություններ ունի։

Նա Instagram-յան էջի Stoties բաժնում մի քանի հրապարակում է արել՝ խոսելով ասեկոսեների մասին։ «Յուրաքանչյուր անգամ ինձ ինչ-որ աղջկա հետ տեսնելով՝ անմիջապես նրա հետ հարաբերություններ են վերագրում։ Լո՞ւրջ եք խոսում։ Լրատվամիջոցները դա անում են, որովհետեւ այլս ոչինչ չունեն հրապարակելու։ Իսկ դուք ինչո՞ւ եք հավատում»,- հետեւորդներին հարցրել է նա։

View this post on Instagram

A post shared by Omarov Kurban (@zimamoscow)

Օմարովը նշել է, որ ինքն էլ կատեր մարդուն, որին շաբաթվա ընթացքում երեք սիրավեպ են վերագրում։ «Դեղին մամուլը հաճույքով ցեխ է շպրտում ինձ վրա, միայն թե համապատասխան լուսանկար արեք։ Եվ այստեղ վերադառնում ենք մկներին, որոնք անում են դա։ Վերջերս մեր ստեղծագործական պրոդյուսերն ինձ հանդիպման է հրավիրել քննարկելու նոր նախագիծը, որի հաղորդավարը կլինի Տատա Բլյումենկրանցը»,- սկանդալային կադրերը մեկնաբանել է նա։

«Մինչ մենք զբաղված ենք եղել մեր գործերով, աղջիկը, որը հետեւում նստած էր տղայի հետ, ինձ գաղտնի նկարել է հեռախոսով՝ ինչ-որ կերպ իմ կյանքին մասնակցելու համար։ Որպեսզի նրա ձանձրալի կյանքն ինչ-որ ուրվապատկերներ ստանա։ Իսկ ես հարց ունեմ․ իսկ նրա ընկերոջ համար տհաճ չէ՞, երբ նրա ընկերուհին հետաքրքրվում է այլ տղամարդկանցով»,- գրել է Կուրբանը։

Գործարարը խոստացել է գտնել տեսանյութի հեղինակներին եւ նրանց պատասխանատվության ենթարկել։ Նրա խոսքով՝ վայրում, ուր իրենց եղել են, տեսահսկող սարքեր կան։ Նա նույնիսկ «Մկներ» անվանումով նոր շոու է մտածել, որում իր հետ երկու օպերատորի կտանի՝ նկարահանելու համար նրանց, ովքեր գաղտնի նկարում են իրեն։

 



© NEWS.am STYLE